1. Գերմաներեն լեզվում գոյություն ունի Drachenfutter բառ, եթե բառացի թարգմանել, ապա այն նշանակում է «վիշապի կեր»։ Իսկ նշանակում է նվեր կնոջը՝ մեղք գործած ամուսնու կողմից։

2. 1945 թվականին ռուս դպրոցականները ամերիկայի դեսպանին նվիրում են ԱՄՆ-ի զինանշանի տեսքով պաննո։ Սակայն դպրոցականները չգիտեին, որ նվերի մեջ տեղադրված է «Ժուչոկ», որը փոխհաղորդում էր դեսպանի բոլոր բանակցությունները։

3. Կատալոնիայում գորություն ունի ոչ սովորական մի ավանդույթ։ Ծննդյան տոներին նվիրում են կագաներներ։ Դրանք արտաթորող մարդու փոքրիկ արձանիկներ են։

4․ Նվերների ամենաերկար ցուցակը պատկանում է Ստալինին, իր 70-ամյակի կապակցությամբ։ Ցուցակը տպագրվել է խորհրդային թերթերում, 1949 թվականից մինչև 1953 թվականի մարտ ամիսը։

4. Ճապոնիայում Սուրբ Վալենտինի Օրվա կապակցությամբ նվերներ ստանում են միայն տղամարդիկ։

5. Ազատության արձանը մարդկության պատմության մեջ ամենամեծ նվերն է, որը 1881 թվականին ֆրանսիացիները նվիրել են ամերիկացիներին։

6. Բոլոր թագավորներն ունեցել են աշխատանոցային ծառայություն, որը զբաղվել է նվերների ընտրությամբ։

7. Դեկտեմբերի 26-ը Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում նշվում է որպես նվերի օրը (Boxing Day)։

8․ Ֆուտբոլիստների միջև մարզաշապիկների փոխանակումը առաջին անգամ տեղի է ունեցել 1931 թվականին, Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականների խաղից հետո։