Ահա մի քանի խորհուրդ անվճար նվերների մասին

Կանանց միամսյակն է, և տղամարդիկ խուճապի են մատնվում։ Նրանք անհանգստանում են, որ ստիպված կլինեն կանանց տոնի կապակցությամբ մեծ գումարներ ծախսել։ Իսկ ի՞նչ անել, եթե գումար չունեք, սիրելի տղամարդիկ ։)

Այնպիսի կանանց համար, ովքեր ուշադրությունից բողոքում են ու սիրում են ձեզ անընդհատ զանգահարել հետաքրքիր տարբերակ կլիկնի 10 րոպեընդմիջումներով սիրային հաղորդագրությունների ուղարկումը։

Երկրորդ նվերը, որ կարող եք մատուցել, ամուսնության առաջարկությունն է։ Սակայն հազար անգամ մտածեք՝ նախքան նման քայլի գնալը։

Երրորդ՝ ամենապրակտիկ նվերը ձեր ձեռքով պատրաստված համեղ ուտեստը կլինի։ Առանձնապես գումարներ չի պահանջի, սակայն անչափ դուր կգա թե սիրելիին, թե օրինակ, մայրիկին կամ քրոջը։

Չորրորդ տարբերակը այնպիսի կանանց դուր կգա, ովքեր հասարակայնություն սիրում են։ Կարող եք հասարակայնորեն սեր խոստովանել՝ ռադիոհաղորդման միջոցով, կամ բարձրախոսով՝ պատուհանի տակ եւ այլն։

Ինքներդ ձեզ մատուցեք՝ իբրև նվեր։ Կարող եք կարմիր ժապավենով կապել ձեզ, թղթի վրա գրել՝ ես քո նվերն եմ ու այդպիսի անակնկալ մատուցել ձեր սիրելիին։ Անակնկալը հաստատ կստացվի։

Մաղթում ենք հաճելի տոներ