Եթե ձեր առջև դրված է խնդիրը, թե ինչ նվիրել երեխային, ապա այս հարցին պետք է մոտենալ՝ նայելով ստեղծագործ ու օրիգինալ տեսանկյունից: Երեխաները շատ անկանխատեսելի են ու միաժամանակ շատ պարզ, իհարկե նրանք բոլորն էլ կուրախանան նոր քաղցրավենիք կամ նոր խաղալիք տեսնելով, բայց երբեմն պետք է օրիգինալ լինել:

 

Երկար մտածեք նրանց ինչ-որ բան նվիրելուց առաջ, և հիշեք, որ ձեր նվերն անմիջական կապ ունի նրա երևակայության զարգացման հետ: Կարող եք նվիրել որևէ կոմպլեկտ, որը նա ինքը կհավաքի, կամ կկառուցի՝ նայած երեխայի սեռի ու տարիքի, օրինակ, կախված տարիքից, կարող եք աղջկան հուլունքներով տուփ նվիրել, և դուք ինքներդ էլ կօգնեք նրան նոր վզնոցի կամ թևնոցի պատրաստման հարցում, տղաների համար կարող եք ընտրել պլաստիլինի ու ձևանկարների տուփ ու միասին էլ պատրաստեք տարբեր կենդանիներ կամ մրգեր: Սա կնպաստի կրեատիվության զարգացմանը, կօգնի երևակայել, իսկ հետո ձեր երեխան կպարծենա սեփական:

Գրքերը եղել և մնում են լավագույն նվերները՝ ցանկացած տարիքում, ամենափոքրերի համար ընտրեք շատ գունեղ ու ձևավոր գրքեր, որտեղ ավելի քիչ տառեր են ու ավելի շատ նկարներ, ավելի մեծ երեխաների համար՝ հեքիաթներ, զարգացնող խաղերի կամ տրամաբանական խնդիրների գրքեր և այլն: Ինքներդ կարդացեք նրանց համար և երեխայի աչքերում սովորական մայրիկից կամ հայրիկից դուք կվերածվեք հետաքրքիր ճանապարհորդի, ով կտանի երևակայության աշխարհ:

Սեփական ձեռքերով փորձեք կարել տիկնիկներ, կամ պատրաստել լեգոների, խորանարդիկների հավաքածու՝ ստվարաթղթով ու հասարակ ներկերով, աշխատանքի մեջ ներառեք նաև փոքրիկներին:

Նվերները ծառայեցրեք նաև ձեր շահերին, օրինակ կարող եք ինչ-որ բան հանձնարարել երեխային՝ փոխարենը նրան նվերներ խոստանալով:

Երեխաներին նվերներ արեք հաճախակի, առանց հատուկ առիթների ու սովորական օրերին, ամենակարևորը՝ այն անսպասելի լինի ու կրեատիվ: