Յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ տարեդարձի օրը կամ ապրիլի 7-ին կինը ծաղիկներ, տոնական ընթրիք եւ լվացված սպասք է ակնկալում: Ինչ-որ բան տղամարդուն նաեւ հուշում է, որ հարկավոր է նվեր պատրաստել իր ընտրյալի, ինչպես նաեւ մոր, գործընկերուհիների, դուստրերի, հնարավոր է նաեւ հարեւանուհու համար: Իսկ ահա ի՞նչ նվիրել…

Տղամարդիկ միշտ ձգտում են ընթանալ ավելի դյուրին ճանապարհով. խանութում ձեռք բերել վաճառողուհիների կողմից արդեն պատրաստված նվեր, եթե անգամ դուք կնոջ կողմից որոշակի նվեր ստանալու մասին ոչ մի ակնարկ չեք նկատել, տխրել պետք չէ: Մեր ժամանակներում խանութների դարակները ճկվում են հնարավոր նվերների ծանրությունից: Խանութում կարող եք ընտրել լավ վարսահարդարիչ կամ մատնահարդարման միջոցների հավաքածու: Կարելի է օծանելիք ընտրել, բայց միայն այն դեպքում, եթե շատ լավ գիտեք ձեր սիրելիի ճաշակը: Լավ նվեր են նաեւ գեղեցիկ ժամացույցը կամ կաշվե պայուսակը: Կարող եք նաեւ զարմացնել ձեր կնոջը գեղեցիկ ներքնազգեստով: Իհարկե, վերջնական արդյունքը կախված է հիմնականում ձեր երեւակայությունից եւ ֆինանսական հնարավորություններից:

Տղամարդիկ, հիշե՛ք, կանայք ձեզանից անակնկալ են սպասում: Եթե ձեզ համար դժվար է գուշակել սիրելիի ցանկությունները, իսկ անակնկալի միտքը գլխացավանք է, մի մտահոգվեք, դուք միայնակ չեք Gilas.am-ը ձեզ հետ է:

Նաեւ մի մոռացեք, որ թանկագին նվերն այն չէ, որի համար դուք շատ դրամ կվատնեք, այլ այն, ինչը ցանկանում է ստանալ կինը: Այնպես որ մի վախեցեք հարցնել ձեր սիրելիին, եթե չգիտեք՝ ինչ նվեր ընտրել, որը նա կցանկանար ստանալ: Ի դեպ, աղջիկները, ովքեր ձեր հանդեպ լուրջ մտադրություններ ունեն, թանկագին նվերներ չեն պահանջի՝ ձեզ անհարմար դրության մեջ չդնելու համար: