Աշխարհում շատ տոներ կան, որոնք մարդիկ նշում են՝ պայմանավորված այս կամ այն խմբին իրենց պատկանելիությամբ, և վերջերս ցանկը համալրվել է ևս մեկով՝ Հաճախորդի միջազգային օրով (International client’s day):

Տոնը դեռ նոր է սկսում հայտնի դառնալ աշխարհում։ Առաջին անգամ այն նշվել է 2010թ.-ի մարտի 19-ին։
Այս տոնը տարբեր ապրանքներ արտադրողներին և ծառայություններ մատուցողներին հնարավորություն է տալիս գրավել նոր, մշտական հաճախորդներ։ Այդ օրն ամբողջ աշխարհում բիզնեսի սեփականատերերը հնարավորություն ունեն շնորհակալություն հայտնել հաճախորդներին համագործակցության համար: Ըստ Calend-ի, տոնի նախաձեռնողները Ռուսաստանից և Լիտվայից ձեռներեցներ են: Նախաձեռնությունը, սակայն, արագորեն աջակցություն է գտել Եվրոպայում և Ամերիկայում գործող բազմաթիվ փոքր և խոշոր ընկերությունների կողմից:

Մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին և շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Gilas.am – ը հաճախորդի միջազգային օրվա առթիվ բոլոր պատվերներն առաքում է ԱՆՎՃԱՐ  🙂

Մաղթում ենք հաճելի օր …