Օղին թունդ ալկոհոլային խմիչք է` հայտնի ողջ աշխարհում։ Սակայն քչերը գիտեն, որ հայերը դեռ երկու հազար տարի առաջ պատրաստել են մրգային օղի։
Հայաստանը միշտ հայտնի է եղել ոչ միայն գինով, այլև մրգային օղիով, որը պատրաստել են հնագույն ժամանակներից։ Հայաստանում մրգային օղի պատրաստելու մասին առաջին տվյալները թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով։ Դրա վկայությունն Ուրարտուի արքաների սեպագիր արձանագրություններն են։
Տվյալներ չկան, որոնք կհաստատեին, որ օղին ողջ աշխարհում տարածվել է հենց Հայաստանից, բայց այն, որ օղին գինու նման ծագել է հայկական լեռնաշխարհում, փաստ է։
Օղի` թույն երիտասարդների և խմիչք` արքաների համար
Վերոհիշյալ արձանագրությունների համաձայն` օղին վաղեմի ժամանակներից համարվել է արքաների խմիչք, այն նախատեսված չի եղել հասարակ մահկանացուների համար։ Այդ ժամանակ համարվել է, որ հասարակ ժողովուրդն այնքան ուժեղ չէ, որ «դիմակայի» օղու ուժին, իսկ թագավորներին Աստված դյուցազնական ուժ է տվել։
Մարդու արյան մեջ կան ֆերմենտներ, որոնք նպաստում են օղու թեթև յուրացմանը։ Որոշ ազգերի արյան մեջ այդ ֆերմենտները շատ չեն կամ լիովին բացակայում են։ Ուստի այդ ազգերի ներկայացուցիչները «չեն յուրացնում» օղին։

Միջին դարերում երիտասարդներին արգելել են օղի խմել։ Ինչպես վկայում են միջնադարյան ձեռագրերը, օղին երիտասարդների համար համարվել է թույն, իսկ մեծահասակների համար` կաթ։

Մեր պապերը ճաշից առաջ 25 գրամ օղի են խմել, այդպիսի ավանդույթ կա շատ հայկական ընտանիքներում։ Այսօր դա ավելի շատ հայկական խնջույքի սեղանի խորհրդանիշն է, միաժամանակ հնում համարվել է, որ եթե առավոտյան մի փոքր օղի խմես, ապա օրը հաջող կանցնի։
Ուտելուց առաջ օղի խմելու ավանդույթը ձևավորվել է շուրջ 200 տարի առաջ, չէ՞ որ օղին թանկ հաճույք էր, այն կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստները։ Մեկ լիտր որակյալ մրգային օղի պատրաստելու համար պահանջվում է 25 կգ միրգ։

Այսօր հայկական շուկայում ծնված նոր անուշահամ Sommelière մրգօղին համարվում է որակի չափանիշ իրական խմիչքի անարատ համը գնահատողների համար։
Արդեն իսկ կարող եք Դուք էլ գնել և իսկական հայկական օղի նվիրել Ձեր սիրելիներին։

 

Sommelière ընկերությունը արտադրության մեջ ընդգրկել է դեղձի, խնձորի, ազնվամորու և հնեցված ծիրանի մրգօղիների տեսականին։