Ղեկավարի համար նախատեսված նվերը պետք է միաժամանակ լինի չեզոք և ձեր հարգանքն արտահայտող: Բացարձակ պարտադիր չէ, որ նվերն օգտակար լինի, քանի որ ձեր ղեկավարը, ամենայն հավանականությամբ, ունի բոլոր անհրաժեշտ պարագաները: Լավագույնը գրասենյակային հուշանվերներն են, և նախընտրելի է, որ դրանք գոնե թեթևակի համապատասխանեն նրա գործունեության ոլորտին: Բոլոր ղեկավարների համար հարմար նվերներ են գրիչները, օրագրերը և այլ յուրօրինակ գրենական պիտույքները: Դրանք նա, անկասկած, կօգտագործի աշխատանքի ժամանակ, իսկ եթե նույնիսկ չօգտագործի էլ, ապա կարող է հանգիստ նվիրել այլ ղեկավար անձանց:
Ղեկավարին պետք չէ նվիրել անձնական օգտագործման իրեր: Դրանք համարվում են շատ ինտիմ նվերներ և տեղին չեն աշխատանքային միջավայրի համար: