Նվերներ տալը լավագույն միջոցն է ընկերներին ձեր սերը ցույց տալու համար, բայց երբեմն դժվար է գտնել կատարյալ նվեր: Բարեբախտաբար, Gilas.am-ի հետ դուք կկարողանաք ընտրել կատարյալ նվերը նույնիսկ ամենաբարդ մարդկանց համար։

Մտերիմ ընկերոջը կամ հարազատին կարելի է նվիրել գրեթե ամեն ինչ. ալկոհոլային խմիչքներ, տնային կենցաղի պարագաներ, գրքեր, առաջին անհրաժեշտության իրեր և այլն:

Մտերիմ ընկերները, որպես կանոն, կգնահատեն հումորի զգացումով արված նվերները, ինչպիսիք են՝ ծաղրանկար-արձանիկները, կատակ-գրառումներով սպասքը և այլն: Պարզապես աշխատեք, որ հումորը նրանց համար վիրավորական չլինի: Մտերիմներին պետք չէ նվիրել ընտանի կենդանիներ, նույնիսկ եթե գիտեք, որ նա վաղուց երազում է դրա մասին: Կենդանի էակի ձեռքբերումը շատ պատասխանատու քայլ է, որին պետք է համաձայն լինեն նրա ընտանիքի բոլոր անդամները:

Առավել համապատասխան նվերի ընտրության համար վերցրեք մի թուղթ և սկսեք գրել ձեր նվերի մասին ձեր գաղափարները: Մտածեք այն մասին, թե ինչ է ձեր ընկերը սիրում, նրա հոբբիները և հետաքրքրությունները: Կամ թե ինչպիսի գրքեր, կինոնկարներ կամ երաժշտություն է նա սիրում, ինչ մասնագիտություն ունի։

Ոչ պակաս կարևոր է նաև նվեր տալու առիթը։ Երբեմն առիթով նույնպես կարելի է կողմնորոշվել չիշտ ընտրության հարցում։

 

Գտեք ձեր գաղափարները Gilas.am-ի կայքում, նշեք դրանք և ցուցադրվող տեսականուց գտեք, թե ինչ տեսակի նվեր եք ցանկանում գնել ձեր ընկերոջը. ապրանքային նվեր, ժամանցային նվեր և այլն:

 

Կարող եք ընտրել նաև գնային սահմանաչափը։

Եթե որևէ տարբերակ հետաքրքրում է Ձեզ, կարող եք անցնել տվյալ տարբերակի էջ և ավելի մանրամասն ուսումնասիրել նկարագրությունը։

Իսկ էջի ստորի մասում կարող եք տեսնել նաև նմանատիպ այլընտրանքային տարբերակներ։