Ձեր հարազատ ուսանողը վերջապես շրջանավարտ է դարձել և շուտով կստանա այդքան սպասված ԴԻՊԼՈՄԸ:
Այս նախադասությունն ինքնին հուշում է, որ իսկական ժամանակն է տոն դարձնել նրա օրը ՝ պայծառ ապագայի ջերմ մաղթանքներով և նվերներով շնորհավորելով նրան:
 Ավարտական բացիկ-քարտը հիանալի միջոց  է շրջանավարտին ցույց տալու, թե որքանով եք հպարտանում նրանով:
Ահա գեղեցիկ ավարտական քարտի գրության վերաբերյալ մի քանի խորհուրդ։

Ի՞նչ գրել ավարտական քարտում:

Շրջանավարտը կգնահատի, որ դուք ժամանակ եք հատկացրել նրա համար հատուկ բացիկ պատրաստելու համար: Եթե վստահ չեք, թե որտեղից պետք է սկսել, ավարտական հաղորդագրության այս գաղափարները կօգնեն ձեզ ստեղծել  յուրօրինակ քարտ:
Շնորհավորեք շրջանավարտին ոչ միայն ավարտելու, այլ իր քրտնաջան աշխատանքի համար:
Տվեք խորհուրդներ կամ ոգեշնչեք ձեր իսկ կյանքի փորձով: Հիշեք ձեզ և մտածեք՝ ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ այդ տարիքում։
Նրանց մաղթեք նոր ուժեր և կենտրոնացում ապագայի անելիքների վրա:
Մոտ մարդկանց դեպքում հաճելի կլինի հումորային ենթատեքստով քարտը:

Հումորային շնորհավորական ուղերձներ․

  • Հարգեք ձեր ավագ սերնդին: Չէ՞ որ մենք ավարտել ենք առանց Google-ի:
  • Այո, հենց դա է այդքան թանկարժեք թղթի կտորը: Շնորհավորում եմ քո թղթի կտորը վերջապես ստանալու համար:
  • Մի՛ մոռացիր շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր միշտ կողքիդ են եղել ուսումնական տարիների դժվարին պահերին․ շնորհակալություն Վիքիպեդիա, շնորհակալություն սուրճ, շնորհակալություն Ռեդբուլ։
  • Հուսով եմ, որ ուսանողական քաղցր հիշողությունները ավելի երկար կմնան քեզ հետ, քան ուսանողական վարկերը:
  • Պատկերացնո՞ւմ ես՝ այժմ քրտնաջան աշխատանքի համար ոչ միայն չես վճարելու, այլ նաև վարձատրվելու ես։
  • Հիմա, երբ ավարտել ես, հավանաբար արդեն բավականին խելացի կգտնվես հասկանալու համար, թե ինչպես պետք է մարել ուսանողական վարկերը։
Եթե արդեն պատրաստ է շնորհավորական բացիկ-քարտը, ապա ժամանակն է ավարտական նվեր գտնելու։ 

Նվերների շտեմարանը սրտատրոփ սպասում է քո ընտրությանը։ Գալի՞ս ես միասին գտնենք նրա ավարտակա նվերը։

 Տեսնել նվերների շտեմարանը