Շուտով մոտենում է փոքրիկների կողմից ամենասպասված և հեքիաթային տոներից մեկը՝ Ամանորը: Փոքրիկները Ամանորին և ամանորյա նվերներին սպասում են մի ամբողջ տարի. գրում են նամակներ Ձմեռ Պապին՝ անհամբեր սպասելով երազանքների իրականացմանը:

gilas.am-ը  որոշել է թեթևացնել ծնողների աշխատանքը՝ կազմելով և առաջարկելով, թե ինչ կարելի է նվիրել

Կինետիկ ավազ, պլաստիլին

Այս նվերները տարիք չեն հարցնում: Ավազի և պլաստիլինի օգնությամբ խաղալը զարգացնում է ձեռքերի շարժունակությունը, նպաստում է երևակայության մեծացմանը և ի վերջո հանգստություն է պարգևում: Երեխաները՝ սկսած 2 տարեկանից, կարող են խաղալ ավազով և պլաստիլինով մեծերի հսկողությամբ:ել

երեխաներին Ամանորին Նվերներ ստեղծագործությունների համար

Գունազարդման գրքերը, ներկերի հավաքածուները, կարի և շյուղագործության հավաքածուները, գիտական լաբորատորիաները կարող են երեխայի մեջ զարգացնել ստեղծագործական պոտենցիալը՝ սերմանելով սեր գիտության նկատմամբ: Այսպիսի նվերները դուր կգան ինչպես աղջիկներին այնպես էլ տղաներին:


Ինտերակտիվ և ուսումնական գրքեր

Այսպիսի նվերները կմտերմացնեն ծնողներին և երեխաներին, քանի որ այսպիսի գրքերով երեխաները սովորում են կա՛մ ծնողների օգնությամբ ,կա՛մ հսկողությամբ:

Տիկնիկներ

Աղջիկ երեխաների համար մշտապես հիանալի նվեր կարելի է համարել տիկնիկները, տիկնիկների համար նախատեսված սայլակները, աքսեսուարները, խոհանոցային և սպասքի հավաքածուները: Այսպիսի խաղալիքների օգնությամբ երեխաները մեծանում են որպես ՛՛մայրիկներ՛՛՝ հոգ տանելով իրենց տիկնիկների մասին:

Հեռակառավարվող խաղալիքներ, ռոբոտներ

Այսպիսի խաղալիքները երազանք են ոչ միայն տղաների, այլև աղջիկների համար:

Գործիքների հավաքածուներ

Գործիքների հավաքածուներ, մեքենաներ՝ բեռնատար և մարդատար, մեքենաներ, որոնք հնարավոր է հավաքել ինքնուրույն, գնացքներ, զենքեր, զինվորականի և հրշեջի հագուստ
Դերային խաղերը ևս տղաների համար կարևոր են: Գնելով կոնստրուկտորներ և փազլներ, վստահաբար Դուք սխալված չեք լինի, քանի որ այն զարգացնում է տրամաբանական մտածողությունը, երևակայությունը, որոշումներ կայացնելու կարողությունը և ստեղծագործականությունը:

Փափուկ խաղալիքներ

Փափուկ խաղալիքները ներկայացրել ենք, որպես առանձին բաժին, քանի որ ոչ փոքրիկները և ոչ էլ մեծահասակները չեն կարող անտարբեր անցնել այս փափուկ և գեղեցիկ խաղալիքների կողքով: Այս խաղալիքները կարող են լավագույն ընկերները դառնալ Ձեր փոքրիկների համար: Երեխաները նրանց հետ խաղում են, գնում ուտում, ճանապարհորդում: Շատ երեխաներ չեն հրաժարվում իրենց սիրելի խաղալիքներից դեռ երկար ժամանակ

Որպես վերջաբան ներկայացնենք, թե ինչ ցանկալի չէ նվիրել երեխաներին.

1. Հագուստ
Երեխայի համար միևնույն է, թե ինչ է կրում՝ վերնաշապիկ թե՞ բլուզ: Երեխայի կյանքը ոչնչով այն չի փոխում:
2. Գումար
Նվիրելով գումար երեխային անտարբերության եք մատնում նրա ցանկություններն ու ձգտումները: Նախքան գումար նվիրելը մտածեք, թե ինչ է նախընտրում երեխան և ինքներդ գնեք նրա համար:

3.Նվեր, որը ծնողները մտածում են, որ լավագույնն է երեխայի համար, սակայն երեխան նույն կարծիքին չէ:

Ամանորը երազանքների իրականացման ժամանակ է, ուստի մի կոտրեք երեխային ՝ մատնանշելով որն է լավը, իսկ որը՝ վատը: Նվիրելով այն, ինչ երեխան երազում էր նպաստում եք նրա ցանկությունների և ձգտումների իրականցմանը, իր անձի նկատմամբ վստահություն եք հաղորդում: