Dee/Դե

Dee-ն սեղանի ժամանցային խաղերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերություն է: Սպառողին այն ներկայանում է հետաքրքիր ապրանքատեսակներով, որոնցից շատերը ամենասիրվածն են շուկայում։

Խաղերը հետաքրքիր նվերային տարբերակներ են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։

Ուսուցողական տարբերակներն ուղղված են ընտանեկան առողջ, ուրախ մթնոլորտ ապահովելուն, արդյունավետ ծնողավարմանը,  անհրաժեշտ հարցեր բարձրացնելուն, բարություն ու հավասարություն խրախուսելուն, գիտելիքների պաշարի ավեկացմանը։ Խաղերը մշակվել են հոգեբանների, մանկավարժների, լոգոպեդների, ծնողների ու, դե իհարկե, պստոների կողմից։

Իսկ միայն մեծահասակների համար նախատեսված տարբերակներն ուղղված են նրանց հավաքույթներն ավելի զվարճալի և համարձակ դարձնելու։

Խաղերը երաշխավորված է ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից: