Baby shower

ԱՄՆ-ում ավանդական համարվող Baby Shower խնջույքը կազմակերպվում է հղիության 8-րդ ամսում: Բոլոր հյուրերը՝ հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ, ապագա մորն ու երեխային նախապես բերում են տարատեսակ նվերներ, հետծննդաբերական ընթացքի համար պիտանի իրեր։

Տոնական դեկորների մասն են կազմում թեմատիկ փուչիկները, զարդարանքները։ Սեղանը լի է լինում թեմատիկ քաղցրեղենով և խմիչքներով։

Երբեմն Baby Shower կազմակերպում են նաև երեխայի սեռը հայտնելիս։ Տեղի են ունենում նաև քվեարկություններ, թե որ սեռի է երեխան և վերջում հաղթողները ստանում են փոքրիկ նվերներ։