Նվերը պետք է ուրախություն պատճառի: Սա, հավանաբար, դրա գլխավոր և անվիճելի առանձնահատկությունն է: Հետևաբար նվերի ընտրությունը պետք է լինի գիտակցված, չէ՞ որ յուրաքանչյուր նվեր արտացոլում է այն նվիրողի բնավորությունը: Անգամ ամենաաննշան, սակայն հատուկ իմաստով նվերը կարող է դառնալ ամենակարևորն ու հիշվել երկար:

Ահա մի քանի կանոն, որ պետք է իմանալ նվեր պատրաստելիս:

1. Ծննդյան տոներին պետք է այնպիսի նվերներ տալ, որոնցից օգտվելու է միայն հոբելյարը, այլ ոչ ողջ ընտանիքը:

2. Պետք չի նվիրել ձեր անձնական հավաքածուներից այնպիսի բան, որից դժվարությամբ եք հրաժարվում. նվեր հանձնելու պահը պետք է երկկողմանի հաճույք պատճառի:

3. Անհարմար է ընկերոջը փող նվիրել և ասել` «քեզ համար մի բան գնիր». եթե տվյալ մարդն իսկապես ձեզ համար թանկ է, ապա չարչարվեք և ինքներդ մի բան գնեք:

4. Նվերի փաթեթավորումը նույնպես շատ կարևոր է. մի մոռացեք գեղեցիկ թղթի և ժապավենների մասին:

5. Երբեք մի վերանվիրեք այն բաները, որ ձեզ են նվիրել. չէ՞ որ մարդիկ փորձել են հաճելի նվեր մատուցել, ոչինչ, որ չի ստացվել:

6. Նվերը միշտ պետք է անակնկալ լինի:

7. Կենդանի նվիրելիս պետք է նախապես դա համաձայնեցնել այն մարդկանց հետ, ում պատրաստվում եք դրանք նվիրել:

8. Նվերները չեն հանձնում միջանցքում (բացառությամբ ծաղիկների), դրանք հանձնում են սենյակում, առանց շտապելու, ջերմ խոսքեր ասելով:

9. Պետք չի զվարճալի նվերներ անել, եթե ռիսկ կա, որ ձեզ սխալ կհասկանան: