«Աղջիկ ջան, ուշքի արի» Ռեյչլ Հոլիս

4,800 դր

«Աղջիկ ջան, ուշքի արի» Ռեյչլ Հոլիս

4,800 դր

4,800 դր

Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը պատմում է բոլոր այն ստերի մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ, սուր հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն ոչ պիտանի զգալ: Գրքում կգտնեք գործնական քայլեր, որոնք կօգնեն
հաղթահարել բոլոր դժվար փորձությունները:

Քանակ

Նկարագրություն

Newmag-ը հրատարակել է ամերիկացի բեսթսելլեր գրող Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը։ Այս
ոգեշնչող գրքում Ռեյչլը պատմում է բոլոր այն ստերի մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն
կյանքով ապրել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ, սուր հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք
ժամանակին նրան ստիպել են իրեն ոչ պիտանի զգալ: Գրքում կգտնեք գործնական քայլեր, որոնք կօգնեն
հաղթահարել բոլոր դժվար փորձությունները: Դու է՞լ ես կարծում, որ բոլորի կյանքը հաջողված է, իսկ քոնը՝ ոչ,
ուրեմն Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու շատ բան ունի.
Ռեյչլը խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց
կյանքը։ Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը դրանք լցնում է իր կյանքից վերցրած ողբերգական, զվարճալի,
անհարմար և պարզապես հուզիչ պատմություններով։ Պատմում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվի ասել
նույնիսկ ամենամոտ ընկերուհուն։
Այս գիրքը սահմանել է լսարանն արագ գրավելու բոլոր ռեկորդները։ Այն ինչպես նախորդ, այնպես էլ այս
տարվա ամենավաճառվող գրքերի ցանկում է: Հայտնվել է Amazon.com-ի թոփ 20-ում, շաբաթներ շարունակ
գլխավորել այն։ Այսօր, «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը Amazon.com-ում ավելի քան 9,400 գնահատական է
ստացել: