«Արվեստում» մանկական գիրք

սկսած 3,900 դր-ից

«Արվեստում» մանկական գիրք

սկսած 3,900 դր-ից

սկսած 3,900 դր-ից

Նվիրե՛ք հիանալի հնարավորություն երեխաներին շրջակա առարկաների և երևույթների հետ ծանոթացնելու համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցների միջոցով, զարգացրեք նրանց երևակայությունը, ստեղծարար միտքը, գեղեցիկի ընկալումը: Վաղ հասակից արվեստին հաղորդակից լինելը լավագույն ներդրումն է քաղաքակիրթ հասարակություն ձևավորելու գործում:

ջնջել
Քանակ

Նկարագրություն

«Արվեստում» մանկական գրքերը լույս են տեսել «Դիլիմ» կազմակերպության կողմից, որը զբաղվում է երեխաների մշակութային և սոցիալական կրթությամբ` գրքերի հրատարակչության և միջոցառումների կազմակերպման  միջոցով:

Գրքերի շարքը բաղկացած է 4 գրքից`

«Առաջին բառերն արվեստում»

«Գույներն արվեստում»

«Կենդանիներն արվեստում»

«Թվերն արվեստում»

«Արվեստում» մանկական գրքերը համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցների միջոցով երեխաներին ծանոթացնում են շրջակա առարկաների և երևույթների հետ:

«Արվեստում» գրքերի նպատակն է վաղ հասակից երեխաներին հաղորդակից դարձնել արվեստի հետ, որը զարգացնում է նրանց երևակայությունը, ստեղծարար միտքը, գեղեցիկի ընկալումը և այլն:

«Արվեստում» մատենաշարը երաշխավորված է միջազգային այնպիսի մասնագետների կողմից ինչպիսիք են Ֆրանսուա Բարբ Գալը (ֆրանսիացի գրող և արվեստաբան, «Ինչպե՞ս խոսել երեխաների հետ արվեստի մասին» և այլ գիտական գրքերի հեղինակ), Նատալյա Գոմբերգը (մանկական հոգեբան, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի գեղագիտական կրթության բաժնի առաջատար մեթոդաբան),  Անի Ավագյանը (Հայաստանի ազգային պատկերասրահի գիտակրթական բաժին ղեկավար, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ):

Գրքերում ընդգրկվել են  տարբեր դարաշրջանների` վերածննդից մինչև մեր օրեր, և տարբեր հեղինակների աշխատանքներ, երեխաներին տալով հնարավորություն ծանոթանալ գեղանկարչության տարբեր ժամանակաշրջանների և հեղինակների հետ:

Յուրաքանչյուր գրքում ընդգրկված է 10 համաշխարհային գեղանկարչության գլուխգործոց, որոնցից երկուսը հայ հեղինակների աշխատանքներ են:

Բոլոր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները ձեռք են բերվել օրինական ճանապարհով:

Գրքերը oժանդակող կրթական միջոց կարող են հանդիսանալ  մանկապարտեզներում և այլ նախադպրոցական հաստատություններում` կերպարվեստի և գեղագիտության ժամերը առավել հետաքրքիր և արդյունավետ  կազմակերպելու համար:

«Արվեստում» գրքերի շարքը եռալեզու է` հայերեն, անգլերեն, ռուսերեն, և կարող է ծառայել կրտսեր դպրոցականներին, որպես արվեստի միջոցով լեզուներ սովորելու միջոց:

Լրացուցիչ տեղեկություն

Ընտրել

«Առաջին բառերն արվեստում», «Գույներն արվեստում», «Կենդանիներն արվեստում», «Թվերն արվեստում»