Գայլուկի իսկական տերևներից պատրաստված ականջօղեր

18,000 դր

Գայլուկի իսկական տերևներից պատրաստված ականջօղեր

18,000 դր

18,000 դր

Նվիրե՛ք իսկական տերևներից պատրաստված այս ինքնատիպ զարդը և թույլ տվեք նվեր ստացողին արտահայտել բնության շունչը իր կերպարում։ Հնարավորություն ընձեռեք հարատև պահպանելու Հայաստանի բնության փոքրիկ մասնիկը պարունակող այս յուրօրինակ նվերը։

Քանակ

Նկարագրություն

Գայլուկի իսկական տերևներից պատրաստված ականջօղեր C20

Կապույտ պատինա

Ապակե ուլունքներ

 

Տերևի չափսեր(սմ)՝ 6×4

Ընդհանուրերկարություն (սմ)` 7.5

 

Բոլոր զարդերը պատրաստված են իսկական տերևներից՝ պղնձով ծածկված (գալվանոպլաստիկայի եղանակի կիրառմամբ): Պղնձի շերտը բավական ամուր է, որպեսզի զարդը չկոտրվի կրելիս և պատշաճ պայմաններում պահելիս: Պետք չէ փորձել ծռել տերևը կամ ուժեղ հարվածել նրան: Նաև ցանկալի է խուսափել երկարատև ջրի ազդեցությունից և արագ չորացնել թրջված զարդը:

Որոշ զարդեր պղնձի վրայից ծածկված են արծաթի կամ ոսկու շերտով՝ արծաթաջրված կամ ոսկեջրված են: Այդ շերտը շատ բարակ է և կարող է ժամանակի հետ մաշվել: Այդ դեպքում այն կարելի է հեշտությամբ վերականգնել ոսկերչի մոտ՝ կրկին հանձնելով արծաթաջրման կամ ոսկեջրման: Մնացած զարդերը սովորաբար ծածկվում են պատինայով, այսինքն պղինձը արհեստականորեն ծերացվում է՝ ստանալով մուգ կամ կապտականաչ երանգներ:

Բոլոր աշխատանքները, բացառությամբ արծաթաջրված կամ ոսկեջրվածների, ծածկված են թափանցիկ լաքի պաշտպանիչ շերտով՝ զարդի մգեցումից և մաշկին կամ հագուստին գույն տալուց խուսափելու համար: