«Գտնելուկ» խաղ

3,500 դր

«Գտնելուկ» խաղ

3,500 դր

3,500 դր

Մեծերի ու փոքրերի համատեղ ժամանցը 1 տուփում:

Քանակ

Նկարագրություն

Գտնելուկը բաղկացած է 57 շրջանաձև քարտերից, որոնց վրա տարբեր գույների, մեծ ու փոքր պատկերներ են: Յուրաքանչյուր քարտի վրա 8 պատկեր է, ցանկացած երկու քարտ ունեն միայն մեկ ընդհանուր պատկեր: Համընկնող պատկերները նույնական են ձևով, գույնով և միայն չափսերը կարող են տարբեր լինել:

Խաղի առաջադրանքն է՝ առաջինը գտնել համընկնող պատկերը և բարձրաձայնել այն:

Ի դեպ, համընկնում անպայման կա, նույնիսկ եթե ձեզ 100+1% թվում է թե չկա, վստա’հ եղեք՝ ԿԱ՛, ուղղակի.. գուցե… հնարավոր է… նայում եք, բայց չեք տեսնում 🙂

Կանոնները պարզ են, խաղի ընթացքը՝ արագ ու զվարճալի:

Այստեղ չկան բառեր, և կարդալու ունակությունը նախապայման չէ: Այնպես որ ԳՏՆԵԼՈՒԿԸ հոյակապ տարբերակ է մեծերի ու փոքրերի համատեղ ժամանց կազմակերպելու համար:

Թեև տուփում միայն քարտեր են, ԳՏՆԵԼՈՒԿի սեղանի շուրջ մասնակիցները ձանձրանալ չեն հասցնի. այն կարելի է 3 տարբերակով խաղալ և կախված տարբերակի ընտրութունից՝ մասնակիցների խնդիրն է կա՛մ որքան հնարավոր է շատ քարտ հավաքել, կա՛մ որքան հնարավոր է շուտ ազզատվել իրենց մոտ եղած քարտերից:Մասնակիցների նվազագույն քանակը՝ 2, առավելագույնը՝ 8:
Տարիքային սահմանը՝ 4-99:

Լավ խաղալու հիմնական նախապայմաններն են ուշադրությունն ու արագությունը:

Անունն ու կարգախոսը՝

«ԳՏՆԵԼՈՒԿ». խաղ՝ բոլորի համար:

Տուփի պարունակությունը`

  • 57 շրջանաձև քարտ
  • Խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ

Գտնելուկ խաղի 57 պատկերները հայկական շնչով են: Դրանցից շատերը Հայաստանն ու հայկականը խորհրդանշող իրեր ու երևույթներ են:
Բոլոր պատկերները հեղինակային են, և ստեղծվել են հենց այս խաղի համար:

Ստեղծվել է 2018 թվականի հունիսին:

Արտադրված է Հայաստանում

Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ

Տուփ՝  12,5սմ x 12,5սմ x 5սմ

Քարտ՝ 10սմ

Քաշ՝ 180գ

Հիմնական կանոնը՝ գտնել, բարձրաձայնել, հաղթել:

Այդուհանդերձ, ԳՏՆԵԼՈՒԿ կարելի է խաղալ երեք տարբեր եղանակներով:

 

Տարբերակ 1. անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ քարտ հավաքել:

Մի լավ խառնեք քարտերը, մեկական քարտ՝ փակ վիճակում բաժանեք մասնակիցներին, իսկ մնացած քարտերը մեկ կույտով դրեք կենտրոնում՝ բաց վիճակում:

Մասնակիցները բացում են իրենց քարտերը, և ամեն մեկը փորձում է առաջինը գտնել համընկումը իր և կենտրոնում դրված կույտի ամենավերևի քարտում:

Առաջին խաղացողը, որը գտնում է և բարձրաձայնում, վերցնում է կույտի վերևի քարտը և բաց վիճակում դնում է իր քարտի վրա: Այդպես կենտրոնի կույտի հաջորդ քարտն է բացվում: Մասնակիցներն անմիջապես պետք է փորձեն գտնել արդեն այդ քարտի և իրենց քարտի միջև համընկնումը: Այդպես շարունակ, մինչև կենտրոնի կույտը վերջանա:

Տարբերակ 2. անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ազատվել բոլոր քարտերից:

Խառնե’ք քարտերը և հավասար քանակով բաժանեք մասնակիցներին՝ փակ վիճակում, վերջին քարտը դրեք կենտրոնում՝ բաց վիճակում:

Մասնակիցները շրջում են իրենց մոտ եղած քարտերի կույտը: Փնտրում են համընկնող պատկերը իրենց և կենտրոնի քարտի միջև: Ով առաջինն է գտնում և բարձրաձայնում, իր քարտը դնում է կենտրոնի քարտի վրա: Այժմ պետք է գտնել համընկնում կենտրոնում հայտնված նոր քարտի հետ և այդպես շարունակ:

Տարբերակ 3. անհրաժեշտ է հնարավորինս քիչ քարտ հավաքել:

Խառնե’ք քարտերը, մասնակիցներին բաժանեք մեկական քարտ՝ փակ վիճակում: Մնացած քարտերն իրար վրա դրեք կենտրոնում՝ բաց վիճակում:

Մասնակիցները բացում են իրենց քարտերը և սկսում փնտրել համընկնող պատկեր կենտրոնի քարտի և մյուս մասնակիցներից որևէ մեկի քարտի վրա: Գտնելուն պես բարձրաձայնում են, վերցնում կենտրոնի քարտը և դնում այն մասնակցի քարտի վրա, որտեղ տեսել են համընկնող պատկերը: Այդպես կենտրոնում նոր քարտ է բացվում: Խաղը շարունակվում է, մինչև կենտրոնի բոլոր քարտերը վերջանան:

Օգտակար մանրուքներ

  •  Նախքան խաղն սկսելը, ուսումնասիրե’ք քարտերը և փորձեք գտնել մի քանի համընկնումներ, որպեսզի պատկերացնեք՝ ինչ եք փնտրելու քարտերի վրա 😉
  •  Յուրաքանչյուր խաղից առաջ մի լավ խառնեք քարտերը, հետո բաժանեք:
  •  Կարող եք ընտրել խաղի տարբերակներից մեկը և խաղալ փուլերով՝ «պարտվողը դուրս է գալիս» սկզբունքով:
  •  Կարող եք նաև միավորել բոլոր երեք տարբերակները և մրցաշարի սկզբունքով խաղալ. խաղը սկսել առաջին տարբերակով, ավարտից հետո պարտվողը դուրս է գա, իսկ մյուս մասնակիցները շարունակեն խաղալ երկրորդ տարբերակով, ավարտից հետո կրկին պարտվողը դուրս գա, իսկ մյուսները սկսեն խաղալ երրորդ տարբերակով: Հետո նորից վերադառնան առաջին տարբերակին, և այդպես, մինչև մնա 1 հաղթող մասնակից: