«Թիվ Թվոց» մաթեմատիկական խաղ

3,500 դր

«Թիվ Թվոց» մաթեմատիկական խաղ

3,500 դր

3,500 դր

Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:

Քանակ

Նկարագրություն

ԹԻՎ ԹՎՈՑ-ը մաթեմատիկական խաղ է երեխաների ու մեծերի համար:

Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն պարտադիր չէ, բավական է ճանաչել 1-ից 9 թվերը և կարողանալ մտովի գումարել:
Մասնակիցները հերթով շրջում են քարտերը՝ բացելով թվերը: Զուգահեռ, պետք է մյուսներից արագ 2 և ավելի քարտերի վրա գրված թվերի գումարով ստանալ այսպես կոչված ՀԱՂԹՈՂ թիվը, որը որոշվում է խաղի հատուկ զառի միջոցով՝ յուրաքանչյուր խաղի սկզբում:

Քարտերը շրջելիս կարող են նաև Թիվթվոց մոնստրիկներ բացվել. եթե մասնակցի բացած մոնստրիկը ժպտում է՝ նա լրացուցիչ 1 միավոր է ստանում, իսկ եթե զայրացած է՝ խաղասեղանին բացված բոլոր քարտերը պետք է նորից փակել:

Մասնակիցների նվազագույն թիվը՝ 2, առավելագույնը՝ 5:

Լավ արդյունքի գրավականն են՝ ուշադրությունն և արագությունը:

ԹԻՎ ԹՎՈՑ-ն ուղեղի վարժանք է ու զվարճալի ժամանց մեկ տուփում, և էական չէ՝ քանի տարեկան եք:

Անունն ու կարգախոսը՝

«ԹԻՎ ԹՎՈՑ». խաղ՝ բոլորի համար:

Տուփի պարունակությունը`

  • 72 շրջանաձև քարտ՝ 1-ից 9 թվերով,
  • 5 շրջանաձև օժանդակ քարտ,
  • 1 զառ, որի վրա 6 տարբեր թվեր են (10, 11, 13, 15, 17, 20):
  • խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ։
Ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերին:

Արտադրված է Հայաստանում

Արտադրող՝ ԱՅԼԿԵՐՊ ՍՊԸ

Տուփ՝  12,5սմ x 12,5սմ x 5սմ

Քարտ՝ 4սմ

Քաշ՝ 80գ

Դատարկում ենք տուփի բոլոր քարտերը հարթ մակերեսով որևէ տեղ (խաղասեղան) և շրջում բոլոր քարտերը՝ թվերով կողմը դեպի ներքև:

Խաղի զառը հանձնում ենք ամենափոքր մասնակցին: Վերջինս նետում է այն, և թիվը, որը ցույց կտա զառը, համարվում է այդ խաղի ՀԱՂԹՈՂ թիվը: Այսինքն՝ միավոր է ստանում այն մասնակիցը, ում առաջինն է հաջողվում 2 և ավելի քարտերի թվերը մտովի իրար գումարելով ստանալ զառի թիվը:

Օրինակ՝ եթե զառը ցույց է տալիս 17, գումարելիները կարող են լինել 9+8, կամ՝ 5+5+7 և այլն:  

Մասնակիցները հերթով շրջում են մեկական քարտ՝ բացելով թվերը: Սկսում ենք ամենափոքր մասնակցից և շարժվում ժամսլաքի ուղղությամբ: Բացելուն զուգահեռ փորձում ենք 2 և ավելի քարտերի վրա գրված թվերի գումարով ստանալ այն թիվը, որը ցույց է տալիս զառը:

Ում հաջողվում է բացված քարտերի թվանշաններով առաջինը ստանալ զառով կանխորոշված թիվը, բացականչում է այն։ Այդ պահից սկսած մյուս մասնակիցները սպասում են, մինչև բացականչողը մատնանշի այն գումարելիները, որոնցով ստացել է ՀԱՂԹՈՂ թիվը։ Մատնանշելուց հետո վերցնում է այդ քարտերը և որպես մեկ կույտ դնում է իր մոտ։ Յուրաքանչյուր այդպիսի կույտ 1 միավոր է: Եթե բացականչողը չի կարողանում մատնանշել գումարելիները, ապա կորցնում է 1 միավոր, այսինքն՝ 1 կույտ, և այդ քարտերը հեռացվում են խաղից: Եթե դեռ կույտ չունի, ապա իր առաջին իսկ վաստակած կույտը հեռացնում է խաղից, և միավոր չի գրանցվում:

Եթե մի քանի մասնակից միաժամանակ են բարձրաձայնում ՀԱՂԹՈՂ թիվը, միավոր է ստանում այն մասնակիցը, որն առաջինն է կարողանում մատնանշել իր գումարելիներն ու ճիշտ գումարը. օրինակ՝ 4+6+7=17: Եթե մի քանի մասնակցի միաժամանակ է հաջողվում դա անել, տվյալ քարտերը հեռացվում ենէ խաղից, և ոչ մեկը միավոր չի ստանում:

Խաղն ավարտվում է, երբ բոլոր քարտերը բացվում են, և այլևս զառով կանխորոշված ՀԱՂԹՈՂ թիվ հնարավոր չէ ստանալ:

Հաղթում է ամենաշատ ՀԱՂԹՈՂ կույտեր հավաքած մասնակիցը:

Օգտակար մանրամասներ

Անկախ այն բանից, թե ով է ՀԱՂԹՈՂ թիվ ստացել և կույտն իրեն վերցրել, քարտերը բացելու հերթականությունը չենք խախտում:

Լրացուցիչ 1 միավոր պարգևող օժանդակ քարտը համարժեք է 1 կույտի. այդ քարտը բացողն այն վենցնում է և դնում իր կույտերի կողքին: Սեղանին բացված քարտերը կրկին փակել նշանակող օժանդակ քարտը բացելու դեպքում այդ քարտը մի կողմ է դրվում: