Նվեր Քարտ Montblanc

սկսած 10,000 դր-ից

Նվեր Քարտ Montblanc

սկսած 10,000 դր-ից

սկսած 10,000 դր-ից

Նվեր ընտրելու լավագույն միջոցներից մեկը նվեր քարտն է։

Երբեմն մարդն անգամ ինքն իր համար չի կարողանում հեշտությամբ նվեր ընտրել։ Այս դեպքում հիանալի օգնություն է նվեր քարտի տարբերակն ընտրելը։ Նվեր ստացեղը կարող է երկար մտածել և ընտրել իրեն համապատասխան նվեր։

 

ջնջել
Քանակ

Նկարագրություն

Montblanc գերմանական ընկերությունը, հիմանդրված 1908թ.-ին գրասենյակային պարագաներ վաճառող Claus-Johannes Voss-ի, բանկիր Alfred Nehemias-ի և ինժիներ August Eberstein-ի կողմից, հայտնի է իր գրասենյակային շքեղ ապրանքներով: Ընկերությունը սկզբում գործում էր Simplo Filler Pen անվան ներքո: 1910թ.-ին Համբուրգում արտադրված բարձրորակ գրիչը հետագայում տալիս է ընկերությանը նոր՝ Montblanc անվանումը: Այսօր Montblanc-ը համարվում է գրասենյակային պարագաներ արտադրող լավագույն ընկերությունը: Ապրանքանիշի խորհրդանիշը՝ սպիտակ աստղը, որը զարդարում է Montblanc-ի արտադրանքը 1913թ.-ից, ոգեշնչված է Ալպերում գտնվող ամենաբրձր՝ Mont Blanc կոչվող գագաթից: Ընկերությունը արեց ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհի մարդկանց գիտակցության մեջ փոխվի Montblanc բառի նշանակությունը. այսօր արդեն ոչ բոլորը գիտեն,որ Montblanc-ը Եվրոպայի ամենաբարձր գագաթներից մեկն է: 1935թ.-ին ընկերությունը ընդլայնում է իր արտադրանքի տեսականին, ավելացնելով կաշվե աքսեսուարներ, ակնոցներ, զարդեր և ժամացույցներ: Բարձր որակի և նորաոճ գործնական աքսեսուարները նախատեսված են նպատակասլաց և եռանդուն մարդկանց համար: Հաջողակ և ինքնավստահ մարդկանց դասական կերպարը լրացնում է նաև ընկերության կողմից ներկայացվող բացառիկ օծանելիքների շարքը,որն իրենցից ներկայացնում է փայտի երանգների և կծու նոտաների բազմազանություն: Montblanc-ի կանացի օծանելիքները առանձնանում են անկանխատեսելի հնչողությամբ և բնույթով: Տեսականին պարունակում է երեկոյան շքեղ օծանելիքներ, արևելյան կծու բաղադրիչներ և թեթև ծաղկամրգային տարրեր: 2001թ.-ից օծանելիքը կազմում է Montblanc-ի թողարկվող արտադրանքի մի մասը,երբ ներկայացվում է Presence կանացի օծանելիքը: 2005թ.-ին տղամարդկանց Stalwalker օծանելիքը ներկայացվում է Stalwalker գրիչի և Timewalker ժամացույցի հետ համատեղ: Montblanc-ի օծանելիքները արտադրվում են Inter Parfums Inc-ի հետ համատեղ: Օծանելիքի ամենավաղ թողարկումը եղել է 2001թ.-ին,իսկ ամենավերջինը ՝ 2016թ.-ին. Montblanc օծանելիքի բույրերը ստեղծվել են պարֆյումերներ Sonia Constant, Michel Almairac, Pierre Bourdon, Corinne Cachen, Olivier Pescheux, Bernard Ellena և Nathalie Feisthauer-ի համագործակցությամբ:

Լրացուցիչ տեղեկություն

Ընտրել

10 000 ՀՀ դրամ, 15 000 ՀՀ դրամ, 20 000 ՀՀ դրամ, 25 000 ՀՀ դրամ, 30 000 ՀՀ դրամ, 40 000 ՀՀ դրամ