Սեղանի զարգացնող խաղ՝ Դե խաղա պստո 

5,900 դր

Սեղանի զարգացնող խաղ՝ Դե խաղա պստո 

5,900 դր

5,900 դր

Նվիրեք սեղանի ինտելեկտուալ զարգացնող խաղ ամբողջ ընտանիքի համար, այո, այո, ընտանիքի համար, որ իրար մասին ավելին իմանան, որ հավասարություն ցույց տան ու ավելի մտերմանան:

Քանակ

Նկարագրություն

Դե խաղա պստո-ն արդեն լայն տարածում գտած  «Դե խաղա»-ի փոփոխված և ուսուցողական տարբերակն է, որն ուղղված է ընտանեկան առողջ, ուրախ մթնոլորտ ապահովելուն, արդյունավետ ծնողավարմանը,  անհրաժեշտ հարցեր բարձրացնելուն, բարություն ու հավասարություն խրախուսելուն։ Խաղը մշակվել է հոգեբանների, մանկավարժների, լոգոպեդների, ծնողներ իու, դե իհարկե, պստոների կողմից։ Այն ներառում է 300 խաղաքարտ, որոնք դարձյալ բաժանվում են 4 խմբերի՝ հարց, առաջադրանք, գաղտնի գործողություն և մնջախաղ։ Այստեղ անսահման հումորը համատեղվում է ուսուցողական բաղադրիչի հետ։ Կարող են լինել այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ ինչ եմ արել և թաքցրել մեծերից, ինչը կփոխեի իմ դպրոցում, առօրյայում,  ինչու՞ է երեխաների կարծիքը կարևոր, ի՞նչ պետք է անել մեքենան նստելուց անմիջապես հետո։  Խաղի առաջադրաններն ու հարցերը մշակված են այնպես, որ անգամ հնարավոր է խաղալ առանձին՝ միայն պստոներով կամ միայն մեծերով։

Սա առաջին հայալեզու ընտանեկան խաղն է։

Խաղը հաստատված է Կրթության ազգային ինստիտուտի կողմից։

 

Տարիքը՝ 6+

Խաղացողների քանակը՝  3 և ավել