Սեղանի ժամանցային խաղ "Տառբեր"

7,500 դր

Սեղանի ժամանցային խաղ “Տառբեր”

7,500 դր

7,500 դր

Խաղը ընկերների հետ ակտիվ ժամանցի և ինտելեկտը գործի դնելու լավագույն տարբերակն է: Այն կարող ես խաղալ ցանկացած միջավայրում, եթե այնտեղ կա 2 և ավելի մարդ, քանի որ խմբերում մասնակիցների քանակն անսահմանափակ է:

Քանակ

Նկարագրություն

Խաղը ընկերների հետ ակտիվ ժամանցի և ինտելեկտը գործի դնելու լավագույն տարբերակն է: Այն կարող ես խաղալ ցանկացած միջավայրում, եթե այնտեղ կա 2 և ավելի մարդ, քանի որ խմբերում մասնակիցների քանակն անսահմանափակ է: Հայոց այբուբենի 39 տառերը առավել հնարամիտ օգտագործելու այսպիսի հնարավորություն երբևէ չի եղել: Խաղում ներառված 300 խաղաքարտերը, որոնք արտահայտում են միտք կամ իրավիճակ, կստիպեն ձեզ կենտրոնանալ, լարել ուշադրությունը և 30 վայրկյանի ընթացքում կազմել ամենաերկար բառը. կարևոր չէ, թե առաջինը որ բառը կգա մտքիդ: Խաղի ընթացքում հարկավոր է 5 տառաշարքից արագորեն տեղաշարժել տառերը տառատախտակի վրա դեպի քո կողմն այնպես, որ մրցակցին թույլ չտաս առաջինը հաջողության հասնել: Խաղի նպատակն է մրցակից թիմից ավելի շուտ խաղատախտակից դուրս բերել այբուբենի 10 գունազարդված տառ` քայլ-քայլ շարժելով, այնպես, որ արդյունքում ստացվեն առաջադրաքների պատասխան բառերը:

Խաղատախտակի աջ եւ ձախ կողմերում հերթականությամբ շարված են ա-ից ֆ տառերը: Խաղը 2 կողմերի պայքար է, ընդ որում, յուրաքանչյուր կողմում կարող են լինել անսահամանափակ թվով մասնակիցներ: Նախապես կողմերը համաձայնում են, թե ով է սկսում խաղը: Մի խումբը ֆիքսում է 30 վայրկյան ժամանակ, իսկ մյուս խումբը քաշում է խաղաքարտը եւ արագ գտնում է առաջադրանքի պատասխանը. որքան հնարավոր է` երկար բառ, որից հետո խաղատախտակից իր խմբի ուղղությամբ է քաշում այն տառերը, որոնք առկա են պատասխան բառի մեջ: Ի դեպ, եթե բառում նույն տառը կրկնվում է մի քանի անգամ, ապա տառը կարելի է տեղաշարժել միայն մեկ քայլով: Հետո նույն գործողությունը կատարում է մրցակից կողմը, ընդ որում, եթե մտածված բառի մեջ առկա են այն տառերը, որոնք արդեն մեկ անգամ տեղաշարժվել են, նույն տառը կարելի է տեղաշարժել հակառակ ուղղությամբ եւս: Եթե կողմերից մեկը խաղատախտակից հանում է որեւէ տառ, ապա այդ տառը մինչեւ խաղի ավարտը պատկանում է տառը դուրս բերած կողմին, իսկ մյուս կողմը կորցնում է այդ տառը ձեռք բերելու հնարավորությունը: Խաղում հաղթող է ճանաչվում այն կողմը, որն առաջինն է դուրս բերում 10 տառ: Եթե խաղի ընթացքում ավարտվել են խաղաքարտերը, բայց ոչ-ոք դուրս չի բերել 10 տառ, հաղթող է ճանաչվում առավել շատ տառեր հանած կողմը, ընդ որում, խաղը սկսող մասնակիցները, եթե անգամ հանել են 10 տառ, հակառակ կողմին եւս թույլ կտրվի կատարել վերջին առաջադրանքը, քանի որ չի բացառվում, որ վերջին խաղաքարտի արդյունքում նրանք դուրս բերեն ավելի շատ քանակությամբ տառեր, քան խաղը սկսող կողմը: