Սպիտակ օճառ

1,200 դր

Սպիտակ օճառ

1,200 դր

1,200 դր

Լցրեք նրա օրը թարմությամբ և թույլ տվեք նրան վայելել հարթ ու քնքուշ մաշկի գեղեցկությունը։ Բնական բաղադրիչներից պատրաստված օճառը հաճելի ու օգտակար նվեր կլինի յուրաքանչյուրի համար։

Հայերը նախկինում խուսափում էին օճառ նվիրելուց, սակայն այժմ այդ սովորույթը անհետացել է։ Ճապոնացիները, օրինակ, Ամանորին միմյանց նվիրում են «օսեյբո»՝ ավանդական նվերների հավաքածու՝ մի կտոր հոտավետ օճառ և առօրյայում անհրաժեշտ այլ պարագաներ: Իսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Հռոմ կատարած այցի ժամանակ, երբ հանդիպել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ, նրան զարմացրել էր իր նվերներով: Թագուհին Հռոմի պապին էր փոխանցել մեկ շիշ բարձակարգ վիսկի,  երկու տեսակի մեղր, մուրաբա և հոտավետ օճառ:

Չմոռանանք, որ օճառը լավագույն նվերներից է նաև հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի համար:

Քանակ

Նկարագրություն

Նախատեսված է պիգմենտներով, վերքերով, սպիներով մաշկի համար

Նշանակություն` Օճառի պարբերական օգտագործումը նպաստում է պիգմենտների գունատացմանը, մաշկին հաղորդում որոշակի միատոնություն: Հիմնական բաղադրիչներ` Վարունգի, մաղադանոսի, սամիթի և պղպեղի հանուկներ, խտամզվածք, մեղրամոմ, կոկոսի, արմավի, մանգոյի, շիի, կակաոյի, գերչակի, ձիթապտղի, խաղողի կորիզի, մակադամիայի յուղեր, իլանգ-իլանգի, նարնջի եթերայուղեր։ Չի պարունակում քիմիական հավելումներ։ Կիրառում ` Քսել մաշկի խնդրահարույց հատվածներին, թողնել մի քանի րոպե, ապա լվանալ ջրով: Կարելի է կիրառել նաև դեմքի մաշկին շաբաթը 2-3 անգամ։