Փայտե եռալեզու գիտելիքների դասակարգման արկղ #XAXALOVE

4,900 դր

Փայտե եռալեզու գիտելիքների դասակարգման արկղ #XAXALOVE

4,900 դր

4,900 դր

Ուսուցողական խաղերը հիանալի նվեր են փոքրիկների համար։

Նվիրե՛ք նրանց նոր գիտելիքների ուսուցման և ուղեղի մարզման հնարավորություն՝ միաժամանակ երեխայի օրը հետաքրքիր և ուրախ ժամանցով ապահովելով։

Քանակ

Նկարագրություն

Խաղ «Գիտելիքների դասակարգման արկղ» (H077)
? Ինչպես խաղալ՝
? Վերցրեք տախտակներից մեկը, ապա համապատասխան քարտերը տեղադրեք տախտակի մոտ: Դրեք 1 սխալ քարտ և խնդրեք երեխային գտնել սխալը:
? Խաղը կարելի է ընդլայնել՝ սովորեցնելով տարբեր առարկաների հատկություններ: Օրինակ՝ նշեք մրգերի համերը, ինչ են ուտում կենդանիները և այլն:
? Անկանոն ձևով տեղադրեք տարբեր խմբերի մի քանի քարտեր և խնդրեք երեխային տարբերակել խմբերը: Օրինակ, երեխան պետք է տարբեր պատկերների միջից գտնի մրգերը:
? Կարելի է նաև երեխային հրահանգել, որ նա գտնի միայն նշված որոշակի գույնի պատկերները:
? Կարելի է խաղալ որպես մանկական լոտո. երեխաներից յուրաքանչյուրի առջև դնել մեկական դասակարգային տախտակ, այնուհետև ցույց տալ քարտը, և երեխան հնարավորինս շուտ պետք է արձագանքի, եթե այդ քարտի նկարը կա իր տախտակի վրա:
? Երեխային տվեք տախտակներից որևէ մեկը: Այնուհետև հրահանգեք ուշադիր նայել որևէ նկարը: Ձեր հրահանգով միայն հայացքի կենտրոնացմամբ երեխան պետք է քայլեր անի աջ կամ ձախ, այնուհետև ասի, թե այժմ ո՞ր պատկերի վրա է կանգ առել: