Ուսուցողական խաղ՝ Փոքրատառ

7,900 դր

Ուսուցողական խաղ՝ Փոքրատառ

7,900 դր

7,900 դր

Նվիրե՛ք հնարավորություն տառերը սովորելու, երևակայությունը զարգացնելու և ուսուցողական ժամանցի։ Ուսուցողական այս խաղն ուղղված է ընտանեկան առողջ, ուրախ մթնոլորտ ապահովելուն, արդյունավետ ծնողավարմանը,  անհրաժեշտ հարցեր բարձրացնելուն, բարություն ու հավասարություն խրախուսելուն, գիտելիքների պաշարի ավեկացմանը։ Խաղը մշակվել է հոգեբանների, մանկավարժների, լոգոպեդների, ծնողների ու, դե իհարկե, պստոների կողմից։

Քանակ

Նկարագրություն

3+ տարիք,2 և ավել խաղացող
Փոքրատառ-ի հետ պստոները սովորում են հայոց այբուբենը՝ Ա-ից մինչև Ֆ, զանազանում պատկերները և դրանց անվանումները։Խաղը ներառում է 18 խորանարդ, 150 խաղաքարտ, ավազի ժամացույց, կանոնների գրքույկ և կպչուկներ։

Սա 5 խաղ է մեկում։ Առաջին տարբերակի դեպքում վերցնում ենք որևէ խաղաքարտ, շրջում ավազե ժամացույցը և մասնակիցներից յուրաքանչյուրը իր գույնի խորանարդով պետք է փորձի հավաքել պատկերի անվանումը։ Բացի այդ խաղը կարելի է կիրառել երեխայի բացատրական, հաղորդակման և լեզվամտածողության հմտությունները զարգացնելու։ Բաժանվել 2 թիմի, յուրքանաչյուրում առնվազն 2 մասնակից։ Վերցնել որևէ խաղաքարտ և պատկերը թիմակիցներին ներկայացնել բառերով, օրինակ ինչ են ուտում արջերը․․․ մեղր։ Եվ այդպես այնքան խաղաքարտ, որքան կկարողանան կռահել մեկ րոպե ընթացքում։ Մյուս 3 տարբերակները կիրառման առկա են խաղի ներսում։

Խաղը հաստատված է Կրթության ազգային ինստիտուտի կողմից։