Օծանելիք Lady Emblem Eau De Parfum

22,000 դր

Օծանելիք Lady Emblem Eau De Parfum

22,000 դր

22,000 դր

Բույրի կոմպոզիցիան իրենից ներկայացնում է յուրահատուկ և անհավատալի թեթև մրգային-ծաղկային կոմպոզիցիա, որում, սակայն, նկատվում են շիպրային նոտաներ: Montblanc Lady Emblem գերում է իր մաքրությամբ, նրբությամբ և հնչողության խորությամբ:
30մլ

Քանակ

Նկարագրություն

Ադամանդը ամենաթանկարժեք քարն է և, իհարկե, աղջիկների լավագույն ընկերը: 2006 թ.-ին Montblanc տան 100-ամյակի պատվին ստեղծվում է գլուխգործոց՝ յուրահատուկ երեսակումով ադամանդ, որը հիշեցնում է ապրանքանիշի խորհրդանիշը և կրում է նրա անունը: Հենց այս գլուխգործոցը հանդիսանում է նրբագեղ և շքեղ բույրի՝ Montblanc Lady Emblem-ի, ստեղծման ոգեշնչման աղբյուրը: Բույրի կոմպոզիցիան իրենից ներկայացնում է յուրահատուկ և անհավատալի թեթև մրգային-ծաղկային կոմպոզիցիա, որում, սակայն, նկատվում են շիպրային նոտաներ: Montblanc Lady Emblem գերում է իր մաքրությամբ, նրբությամբ և հնչողության խորությամբ: Նրա շլեյֆը հյուսված է զգայական փայտային-բարկահամ ակորդներից: Բույրը քողարկված է անոթի մեջ, որի արտաքին տեսքը ամբողջովին նմանակում է ճանաչված Montblanc ադամանդին: Lady Emblem Montblanc –ը կանանց համար բույր է, պատկանում է շիպրային մրգային բույրերի խմբին: Այս նոր բույրը թողարկվել է 2015թ.-ին: Վերին նոտաներ՝ վարդագույն հաղարջ, մարմելադ, վարդագույն վարդ և դեղձ: Սրտի նոտաներ՝ պաչուլի, սանդալի ծառ և վարդագույն ծառ կամ պալիսանդր: Հիմքի նոտաներ՝ մուշկ և ազնվամորի: