1 օր Սելֆի թանգարանում

սկսած 5,000 դր-ից

1 օր Սելֆի թանգարանում

սկսած 5,000 դր-ից

սկսած 5,000 դր-ից

Նվիրե՛ք 1 օր Սելֆի թանգարանում ձեր ամենասելֆիասեր սիրելիներին։

XXI դարի «ախտանշաններից» մեկը նյութականացումն է` լավ տեսակետից։ «Սելֆի թանգարանի» օրինակով կարող ենք տեսնել՝ ինչպես է դասական, էլիտար ու արդի արվեստն իր տեղը զիջում ավելի պրակտիկ, հասկանալի ու բոլորի համար նախատեսված արվեստին։ Իսկ սովորական պահվածքը թանգարաններում (չդիպչել, չվազել, չշնչել) պարտվում է պահվածքի ամենաառողջ տեսակին՝ ազատությանը։

Սելֆի թանգարանն ամբողջ աշխարհում նոր, ինտերակտիվ վայր է առանց տարիքային սահմանափակման: Այն հնարավորություն է տալիս ընկերների և ընտանիքի հետ ունենալ  անմոռանալի հիշողություններով և ուրախությամբ լի օր: Թանգարանում ստեղծված են տասնյակ սրահներ, որոնք, էստետիկորեն հաճելի լինելուց բացի, տալիս են նկարվելու անսահմանափակ հնարավորություն:

ջնջել
Քանակ

Նկարագրություն

 

Մենք սովոր ենք, որ թանգարաններում պետք է զգույշ լինել. ցուցանմուշները լուսանկարել կամ ձեռք տալ չի կարելի։ Բայց վերջերս Երևանի կենտրոնում բացվել է մի թանգարան, որտեղ կարելի է ամեն ինչի դիպչել ու ամեն ինչի հետ լուսանկարվել։ Մի նախապայման կա միայն․ դա «էքսկուրսիայի» համար է։
Հաջախորդները կկարողանան իրենք իրենց նկարել թանգարանի 25 ֆոտոտաղավարներում, տարբեր ֆոների վրա՝ ինտերակտիվ ինստալյացիների ու ռեկվիզիտի օգնությամբ։ Տաղավարներից մեկը նվիրված է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթին, մեկ ուրիշ տաղավարում հաճախորդը կարող է իրեն դիսկո աստղ զգալ, երրորդում՝ բարձրակրունկ կոշիկներ հագնել ու լուսանկարվել գլամուր կանանց կողքին։

«Սելֆի թանգարանի» գաղափարը նոր չէ։ Քույրերը ոգեշնչվել են ԱՄՆ-ում, որտեղ ապրում է նրանց երրորդ քույրը։ Թանգարանում նախընտրում են սելֆիի ժանրը, ու որքան էլ մեզ զայրացնի այդ երևույթը սոցցանցերում, պետք է հիշել, որ ինքնանկարի ժանրը նորություն չէ. այդ «մեղքը» գործում էին նույնիսկ համաշխարհային մշակույթի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Վան Գոգը, Ֆրիդա Կալոն ու Էնդի Ուորխոլը։

Սակայն «սելֆի-թանգարաններում» ձեզ կարող է լուսանկարել նաև լուսանկարիչը։

XXI դարի «ախտանշաններից» մեկը նյութականացումն է` լավ տեսակետից։ «Սելֆի թանգարանի» օրինակով կարող ենք տեսնել՝ ինչպես է դասական, էլիտար ու արդի արվեստն իր տեղը զիջում ավելի պրակտիկ, հասկանալի ու բոլորի համար նախատեսված արվեստին։ Իսկ սովորական պահվածքը թանգարաններում (չդիպչել, չվազել, չշնչել) պարտվում է պահվածքի ամենաառողջ տեսակին՝ ազատությանը։
Հաջախորդները կկարողանան իրենք իրենց նկարել թանգարանի 25 ֆոտոտաղավարներում, տարբեր ֆոների վրա՝ ինտերակտիվ ինստալյացիների ու ռեկվիզիտի օգնությամբ։

Լրացուցիչ տեղեկություն

Տարբերակ

Նկարեր սեփական հեռախոսով, Պրոֆեսիոնալ նկարներ լուսանկարչից